Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։ ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է ազգային թիմի հայտացուցակն ու խաղացողների խաղային համարները:

Խորվաթիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարներ՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ այդ խաղից 4 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ: