Ազգային հավաքականները շարունակում են անցկացնել ընկերական խաղեր՝ պատրաստվելով Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին ու առաջիկա պաշտոնական հանդիպումներին:

Հունիսի 2-ին տեղի կունենան հերթական ընկերական հանդիպումները:


2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիայի հավաքականն Ավստրիայում ուժերը կչափի դանիացիների հետ, իսկ Ռումինիան կմրցի վրացիների հետ:

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Նիցայում կընդունի Ուելսի թիմին, իսկ անգլիացիները Միդլսբրոյում տնային հանդիպում կանցկացնեն Ավստրիայի հավաքականի հետ:

Ընկերական խաղեր

Բոսնիա և Հերցեգովինա – Չեռնոգորիա՝ 20:00 (Երևանի ժամանակ)

Բելառուս – Ադրբեջան՝ 20:00

Նորվեգիա – Լյուքսեմբուրգ՝ 21:00

Հոլանդիա – Շոտլանդիա՝ 22:45

Ռումինիա – Վրաստան՝ 22:45

Անգլիա – Ավստրիա՝ 23:00

Գերմանիա – Դանիա՝ 23:00

Ֆրանսիա – Ուելս՝ 23:05