Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ կպատրաստվի Եվրո-2020-ի մասնակիցներից Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղին:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում ընկերական հանդիպում էր անցկացրել նաև աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 72-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել էր «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն:


Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անպարտելի շարքը հասավ 9 խաղի:

Հունիսի 5-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: