Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին ու առաջիկա պաշտոնական հանդիպումներին պատրաստվող ազգային հավաքականները հունիսի 4-ին կանցկացնեն հերթական ընկերական խաղերը:

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Մադրիդում կմրցի իսպանացիների հետ, իսկ իտալացիները Բոլոնիայում տնային հանդիպում կանցկացնեն Չեխիայի հավաքականի հետ:

2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կխաղա Ղազախստանի, իսկ Իսլանդիան՝ Ֆարերյան կղզիների թիմի հետ:

Ընկերական խաղեր

Հյուսիսային Մակեդոնիա - Ղազախստան՝ 19:00 (Երևանի ժամանակ)

Ֆինլանդիա – Էստոնիա՝ 20:00

Կոսովո – Մալթա՝ 20:00

Իսպանիա – Պորտուգալիա՝ 21:30

Հունգարիա – Կիպրոս՝ 22:00

Ֆարերյան կղզիներ – Իսլանդիա՝ 22:45

Իտալիա – Չեխիա՝ 22:45

Սլովենիա – Ջիբրալթար՝ 22:45

Նիգերիա – Կամերուն՝ 23:00