Բրազիլիայի հավաքականի հաղթարշավը շարունակվում է Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում:

8-րդ տուրում բրազիլացիները 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարան Պարագվայի հավաքականի նկատմամբ: Մեկական անգամ աչքի ընկան ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետան:

Արգենտինայի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց Կոլումբիայի դեմ արտագնա հանդիպումը՝ գրանցելով երկրորդ անընդմեջ ոչ ոքին: Առաջին խաղակեսից հետո արգենտինացիները հաղթում էին 2:0 հաշվով, սակայն ընդմիջումից քիչ անց դաշտի տերերը կրճատեցին հաշիվը, իսկ ավելացված ժամանակում նաև խուսափեցին պարտությունից:

Բրազիլիայի հավաքականը 6 խաղից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 12 միավոր հավաքած Արգենտինան երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է Էկվադորը՝ 9 միավոր:

ԱԱ-2022-ի ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի

8-րդ տուր

Կոլումբիա – Արգենտինա՝ 2:2 (տեսանյութ)

Լուիս Մուրիել, 51, Միգել Բորխա, 90+4 – Կրիստիան Ռոմերո, 3, Լեանդրո Պարեդես, 8

Պարագվայ – Բրազիլիա՝ 0:2 (տեսանյութ)

Նեյմար, 4, Լուկաս Պակետա, 90+3

Չիլի – Բոլիվիա՝ 1:1

Էրիկ Պուլգար, 69 - Մարսելո Մորենո, 81

Վենեսուելա – Ուրուգվայ՝ 0:0


Էկվադոր – Պերու՝ 1:2 (տեսանյութ)

Գոնսալո Պլատա, 90+3 - Կրիստիան Կուևա, 63, Լուիս Ադվինկուլա, 89