Եվրո-2020-ին պատրաստվող Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով Իսրայելի դեմ Լիսաբոնում տեղի ունեցած ընկերական խաղում (4:0), ազգային թիմում գոլերի թիվը հասցրել է 104-ի:

Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա հարձակվողին 5 գոլ է բաժանում ազգային հավաքականում խփած գոլերի համաշխարհային ռեկորդից: Այդ ռեկորդը պատկանում է Իրանի հավաքականի լեգենդար հարձակվող Ալի Դաեին, որն ազգային թիմում խփել է 109 գոլ, հայտնում է Opta-ն:

2003 թվականից Պորտուգալիայի հավաքականում խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմում անցկացրել է 175 հանդիպում և 145 միավոր հավաքել «գոլ+փոխանցում» հաշվարկով: