Կայացել են Grand Chess Tour Paris Rapid & Blitz 2021 մրցաշարի առաջին երեք տուրերը: Լևոն Արոնյանն առաջին երկու պարտիաներում ոչ-ոքի է խաղացել Թեմուր Ռաջաբովի և Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երրորդ տուրում հաղթել է Էթյեն Բաքրոյին: 3 տուրից հետո Արոնյանն ունի 2 միավոր և Պյոտր Սվիդլերի, Յան Նեպոմնյաշչիի և Ուեսլի Սոյի հետ կիսում է 1-4 տեղերը: Մրցաշարին, վերը հիշատակված շախնատիստներից բացի, մասնակցում են Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ալիրեզա Ֆիրուջան, Ռիչարդ Ռապպորտը: