Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախորդ մրցաշրջանում 34-ամյա դարպասապահը հանդես էր գալիս Երևանի «Արարատում»: Հայաստանում նա խաղացել է նաև «Իմպուլսում», «Ուլիսում» և «Գանձասար-Կապանում, իսկ Իրանում՝ «Սարչեշմե», «Պայկան», «Գահար Զագրոս» ակումբներում։

Գրիգոր Մելիքսեթյանը «Փյունիկի» սան է, 2009/10 մրցաշրջանում երևանյան ակումբի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն։