21-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 1/32 եզրափակչի առաջին տուրում հաղթեց ՖԻԴԵ-ի դասակարգման 6-րդ համար, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։

«Մարտիրոսյան 1-0 Մամեդյարով

Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ»,- նշում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: