Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը ներկայումս «Բարսելոնայից» հեռացած հարձակվող Լիոնել Մեսսիի գլխավոր հավակնորդն է, հաղորդում է Marca-ն:

Ինչպես նշում է պարբերականը, այս պահին 34-ամյա արգենտինացին կարիերան շարունակելու 3 հիմնական տարբերակ ունի՝ «Մանչեսթեր Սիթին», ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» և հյուսիսամերիկյան ֆուտբոլի գլխավոր լիգայի (MLS) թիմը:

Նախօրեին «Բարսելոնան» հայտնել էր, որ արգենտինացի ֆուտբոլիստը հեռանում է ակումբից։ Մեսսին թիմում հանդես է եկել 2003 թվականից։ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է օգոստոսի սկզբին։ Խաղացողը որոշում է կայացրել չերկարաձգել այն։