Սլովակիայի առաջնության երրորդ տուրում «Ժիլինան» Վահան Բիչախչյանի դուբլի շնորհիվ 3։1 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Պոհրոնիեի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին, իսկ մեկ րոպե անց տուգանային հարվածով խփել էր տանտերերի երկրորդ գոլը։ 79-րդ րոպեին 22-ամյա ֆուտբոլիստը հաշիվը դարձրել էր 3:0:

Երրորդ տուրից հետո «Ժիլինան» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Սլովակիայի առաջնություն, երրորդ տուր

«Ժիլինա» - «Պոհրոնիե»՝ 3։1

Տիմոտեյ Ժամբոր, 2, Վահան Բիչախչյան, 67, 79 – Լադյի, 84

Հեռացում՝ Դոմինիկ Շպիրիակ («Պոհրոնիե»), 73, երկրորդ դեղին քարտ