Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին լիովին համաձայնեցրել է պայմանագիրը «Պարի Սեն-Ժերմենի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում:

Աղբյուրի տեղեկություններով՝ համաձայնագիրը նախատեսված կլինի 2 մրցաշրջանի համար՝ ևս 1-ով երկարաձգելու հնարավորությամբ: Արգենտինացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան շուրջ 35 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոնուսները։

Նշվում է, որ նա առաջիկա ժամերին կլինի Փարիզում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարել էր Մեսսիի հեռանալու մասին։