Ֆրանսիական ՊՍԺ–ի նորեկ, 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նորամուտը արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմում կնշի օգոստոսի 29-ին, հաղորդում է ֆրանսիական Lequipe-ը։

Այդ օրը ՊՍԺ-ն կանցկացնի Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա հանդիպումը «Ռեյմսի» հետ։

Մեսին նոր է սկսել լիարժեք մարզումները ՊՍժ-ի ընդհանուր խմբում։