Մադրիդի «Ռեալը» Փարիզի ՊՍԺ-ին առաջին առաջարկն է արել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցով:

TF1-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Արքայական ակումբն առաջարկել է 160 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել: Մբապեի ապագան դեռ հարցականի տակ է ֆրանսիական ակումբում: ՊՍԺ-ում սպասում են, որ «Ռեալը» նոր առաջարկ կանի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մբապեն ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: ՊՍԺ-ի հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը: Ֆրանսիայի նախորդ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 31 խաղի, դարձել 27 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: