Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Շերիֆը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոյի» հետ, որին տանը հաղթել էր 3:0 հաշվով:

Խմբային փուլի ուղեգիր նվաճեց նաև ավստրիական «Զալցբուրգը», որը պատասխան խաղում ևս 2:1 հաշվով հաղթեց դանիական «Բրոնդբյուին»:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շերիֆը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» (1:0, 3:1):

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում պարտված թիմերը կխաղան Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին:

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, պատասխան հանդիպումներ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 0:0 (առաջին հանդիպում՝ 0:3) (տեսանյութ)

«Բրոնդբյու» - «Զալցբուրգ»՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 1:2) (տեսանյութ)

Անդրեաս Մաքսո, 62 – Բենջամին Սեսկո, 4, Բրենդեն Աարոնսոն, 10