Ստանիսլավ Բուչնևը համալրեց Հայաստանի ազգային հավաքականը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Փյունիկի» դարպասապահի փաստաթղթային հարցերն ամբողջությամբ լուծված են։

Հայաստանի ազգային հավաքականը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում շարունակում է հավաքտ՝ պատրաստվելով Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերին: