Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երկրորդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սալերնիտանայի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: «Ռոմայից» երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը բացեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որն աչքի ընկավ 48-րդ րոպեին: 4 րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուին օգնեց խփել հյուրերի երկրորդ գոլը: 67-րդ րոպեին Մխիթարյանը ստացավ դեղին քարտ, իսկ 2 րոպե անց հաշիվը դարձավ 3:0: «Ռոմայի» կազմում առաջին գոլը խփեց թիմի նորեկ, անգլիացի հարձակվող Տեմի Աբրահամը: