Վ. Բաննիկովի անվան մրցաշարի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Բելառուսի Մ-17 թիմին: Հայկական թիմի միակ գոլը խփել է Լևոն Բաշոյանը, որն աչքի է ընկել տուգանային հարվածով:

Հիշեցնենք, որ «Ուրարտուի» պատանի խաղացողը գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել նաև Բուլղարիայի Մ-17 հավաքականի դեմ նախորդ խաղում (1:1):