Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանություններ է արել Գերմանիայի ընտրանուց կրած պարտությունից հետո:

«Խաղի արդյունքն ամեն ինչ ասում է: Գերմանիայի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ, և մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները: Երբ մենք չենք խաղում համապատասխան ռիթմով և պրեսինգով, օրինակ՝ առաջին կեսում մենք ոչ մի խախտում չարեցինք, ապա նման որակյալ թիմերի դեմ, ովքեր այդքան արագ են ու բարձր տեխնիկա ունեն, ամեն ինչ այսպես է ստացվում»,-ասել է Կապառոսը: