ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ընտրանուն: Գոլի հեղինակներ են դարձել Բերնարդու Սիլվան, Անդրե Սիլվան և Դիոգու Ժոտան։

Պորտուգալիայի հավաքականը 13 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Ադրբեջանը 1 միավորով վերջին՝ 5-րդ տեղում է։ Այս խմբում են ընդգրված նաև Սերբիայի, Լյուքսեմբուրգի և Իռլանդիայի հավաքականները։

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ 6:1 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն: Տանտերերի կազմում երեք գոլ է խփել Մեմֆիս Դեպայը, մեկական գոլ՝ Դեվի Կլասենը, Գուուս Տիլն ու Դոնիլ Մանելը: Այս խաղից հետո Նիդերլանդների հավաքականը 13 միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: Թուրքերը, որ մինչ այդ առաջատարն էին, ունեն 11 միավոր: