Քաթարում անցկացվելիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում սեպտեմբերի 8-ին կավարտվի 6-րդ տուրը: Վերջին խաղային օրը հանդես կգան B, C, E, I և J խմբի թիմերը:

Հայաստանի ազգային հավաքականը J խմբում տնային հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի թիմի հետ: Խմբի մյուս խաղերում գերմանացիները կհյուրընկալվեն Իսլանդիայի հավաքականին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կընդունի Ռումինիայի թիմին:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան - Լիխտենշտեյն խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին, իսկ օրվա մյուս հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով 22:45-ին:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 6-րդ տուր

B խումբ

Կոսովո - Իսպանիա` 22:45 (Երևանի ժամանակ)

Հունաստան - Շվեդիա՝ 22:45

C խումբ

Իտալիա - Լիտվա՝ 22:45

Հյուսիսային Իռլանդիա - Շվեյցարիա՝ 22:45

E խումբ

Բելառուս - Բելգիա՝ 22:45

Ուելս - Էստոնիա՝ 22:45

I խումբ

Լեհաստան - Անգլիա՝ 22:45

Հունգարիա - Անդորրա՝ 22:45

Ալբանիա - Սան Մարինո՝ 22:45

J խումբ

Հայաստան - Լիխտենշտեյն՝ 20:00

Իսլանդիա – Գերմանիա՝ 22:45

Հյուսիսային Մակեդոնիա - Ռումինիա՝ 22:45

Ֆոտո՝ ՀՖՖ