Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը ևԿարլսենն անցկացրեցին 3 պարտիա, որոնցից առաջինում Արոնյանը հաղթեց, իսկ հաջորդ երկուսնավարտեց ոչ-ոքի, իսկ վերջին տուրում սևերով հաղթանակ տոնեց` 3-1:

Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում դեռևս 4-րդն է: Մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերը կխաղաադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: