Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 33-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ճանաչվեց Միլանում եւ Թուրինում անցկացված Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

 


Եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 33-ամյա հարձակվող Քարիմ Բենզեման է, որը վճռական խաղում գրավեց Իսպանիայի հավաքականի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։ Հաղթական գոլը խփեց փարիզյան ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն՝ 2։1։

Ֆրանսիայի հավաքականն առաջինն է, որը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնական տիտղոսներին ավելացրեց նաեւ Ազգերի լիգայի գավաթը։