Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է վերջնական կազմը, որը հոկտեմբերի 12-ին Երեւանում կմասնակցի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի խաղին։

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։


Հանդիպման տոմսերը վաճառվում են ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից: Տոմսի գինը 500 դրամ է: