Ֆրանսիական ՊՍժ-ն հնարավոր փոխարինող է գտել 22-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, որը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, հաղորդում է Le10Sport-ը։ ՊՍժ-ն դիտարկում է իտալական «Ֆիորենտինայի» 21-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի տարբերակը։

ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակների ցուցակի առաջին տեղում է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը, սակայն նրա տրանսֆերին հավակնում են նաեւ մի շարք անգլիական առաջատար ակումբներ։


«Ֆիորենտինան» Դուշան Վլահովիչի տրանսֆերից ակնկալում է 90 միլիոն եվրո։

Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 37 հանդիպման, խփել 21 գոլ, ճանաչվել լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Վլահովիչը 2018-ին «Ֆիորենտինա» է տեղափոխվել սերբական «Պարտիզանից»։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։