Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում տեղի ունեցան 12-րդ տուրի հանդիպումները։

Խմբի առաջատար Բրազիլիայի հավաքականը Մանաուսում ընդունեց Ուրուգվայի հավաքականին։ Տիտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Հաշիվը բացեց ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, որը դարձավ նաեւ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց անգլիական «Լիդս Յունայթեդի» հարձակվող Ռաֆինյան։ Աչքի ընկավ նաեւ բրազիլական «Ֆլամենգոյի» հարձակվող Գաբրիելը։ Հյուրերի միակ գոլը խփեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը։