Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է, որ փարիզյան ակումբը վաճառի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին։ Նրանք վիճել են, եւ երկու թիմակիցների հարաբերությունները լարված են։

Մեսին ՊՍԺ-ի ղեկավարությունից պահանջել է Իկարդիին փոխանակել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, հաղորդում է բրիտանական Mirror-ը։


Հիշեցնենք, որ ամռանը «Մանչեսթեր Սիթին» չերկարաձգեց պայմանագիրը Ագուերոյի հետ, որը ազատ գործակալի կարգավիճակում միացավ «Բարսելոնային», որպեսզի խաղա Մեսիի հետ։

2005 թվականից «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես եկած Մեսին էլ կատալոնական ակումբից չստացավ պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն։ Օգոստոսի 10-ին նա միացավ ՊՍԺ-ին։

Իկարդին ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 3 գոլ, Մեսին 6 խաղում է խփել 3 գոլ։