«Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնում ակումբի եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Չավիի նշանակման մասին կհայտարարի նոյեմբերի 5-ին, հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական ակումբի ներկայացուցիչների հանդիպումը Քաթարում «Ալ Սադի» ղեկավարության հետ դրական արդյունք է տվել։ Չավին Բարսելոնա կվերադառնա հանգստյան օրերին, իսկ նրա շնորհանդեսը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կլինի երկուշաբթի կամ երեքշաբթի։ Չավիի նորամուտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Բարսելոնայի «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։


41-ամյա Չավին «Ալ Սադի» գլխավոր մարզիչն է 2019 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2023 թվական։

«Բարսելոնան» հոկտեմբերի 28-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է հոլանդացի Ռոնալդ Կումանին։ Պաշտոնակատար է նշանակվել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սերժի Բարժուանը։