Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Արգենտինայի հավաքականն ընդունեց բրազիլացիներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0 (տեսանյութ)։

13 տուրից հետո Արգենտինան վաստակեց 29 միավոր եւ երկրորդն է՝ ապահովելով առնվազն չորրորդ տեղն ու եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։


Դրան նպաստեց զուգահեռ անցկացված Չիլի - Էկվադոր (0։2) հանդիպման արդյունքը (տեսանյութ)։ Բրազիլիան 35 միավորով առաջինն է եւ դեռ նախորդ տուրում էր նվաճել ուղեգիրը։