Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 800-րդ եւ 801-րդ գոլերին կարիերայում։

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթել է Լոնդոնի «Արսենալին»՝ 3։2։


Ռոնալդուն 129 գոլ է խփել «Մանեսթեր Յունայթեդում» (307 խաղ), 450 գոլ՝ Մադրիդի «Ռեալում» (438 խաղ), 101 գոլ՝ «Յուվենտուսում» (134) եւ 5 գոլ «Սպորտինգում» (31)։ Նաեւ 115 գոլ է խփել Պորտուգալիայի հավաքականում (184 խաղ)։