Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է փարիզյան ակումբի մասին՝ այն համարելով լավագույնն աշխարհում։

«Բոլոր խաղացողներն էլ ցանկանում են խաղալ ՊՍԺ-ում, որը լավագույն ակումբն է աշխարհում։ Կարծում եմ՝ Մբապեն դեռ երկար կման այստեղ։ Այսօր ՊՍԺ-ն համաշխարհային էտալոն է։


Մբապեի կարիերայի համար հրաշալի կլիներ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել ՊՍԺ-ի հետ։ Նրանք ունեն համապատասխան խաղացողներ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Ռոնալդինյոն ՊՍԺ-ի յութուբյան ալիքի եթերում։

Սպասվում է, որ հաջորդ ամռանը Մբապեն անվճար կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։