«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» կրած 2։3 հաշվով պարտությունը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում, որն անցկացվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

«Տխրում եմ, երբ հիշում այս խաղի առաջին 20 րոպեները։ Մենք որոշակի բարդույթով խաղացինք սկզբում՝ հավանաբար, հիշելով մեր նախորդ արդյունքները։ Բայց երբ ազատվեցինք բարդույթներից, սկսեցինք ավելի լավ խաղալ։


Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Կարողացանք կազմ վերադարձնել կարեւոր խաղացողների։ Հրաժեշտ տվեցինք այս տիտղոսին, բայց կարողացանք ազատվել բարդույթներից»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հունվարի 16-ին անցկացվելիք եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Աթլետիկո» - «Աթլետիկ» դիմակայության հաղթողը։