Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:

Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին: