Պեկինում մեկնարկել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը։ Հազարից ավելի ջահակիրներ կրակը կտանեն Չինաստանի մայրաքաղաքի ամենահայտնի պատմական եւ ժամանակակից տեսարժան վայրերի եւ կառույցներով տարածքով։ Փոխանցումավազքը կտեւի երեք օր։

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին Պեկինի ազգային ստադիոնում, որտեղ 2008-ին տեղի է ունեցել ամառային Խաղերի բացումը։


Հայաստանի ներկայացուցիչներից արդեն Պեկին են մեկնել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ Անգելինա Մուրադյանը: Գեղասահքի Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը Պեկին կմեկնի Կանադայից: