Գեղասահքի Ռուսաստանի հավաքականը նվաճեց Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի թիմային չեմպիոնի տիտղոսը։ Ռուսաստանի հավաքականը վաստակեց 74 միավոր։ Վերջին օրը սպորտային զույգերի պայքարում հաղթեցին ռուսաստանցիներ Անաստասիա Միշինան ու Ալեքսանդր Գալյամովը, պարային զույգերում՝ ամերիկացիներ Մեդիսոն Չոկն ու Էվան Բեյթսը, իսկ կանանց մենասահքում անգերազանցելի էր ռուսաստանցի Կամիլա Վալիեւան։ Երկրորդ տեղը գրավեց ԱՄՆ-ի, երրորդ տեղը՝ Ճապոնիայի հավաքականը։ Պեկին-2022․ գեղասահք, թիմային Ռուսաստան՝ 74 միավոր 2. ԱՄՆ՝ 65 3. Ճապոնիա՝ 63 4. Կանադա՝ 53 5. Չինաստան՝ 50