Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում չեմպիոն Միլանի «Ինտերը» փետրվարի 8-ին կընդունի «Ռոմային»։

Բուքմեյքերները կանխատեսում են հիմնական ժամանակում «Ինտերի» հաղթանակը, որի գործակիցը 1.60 է։ «Ռոմայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5.00, ոչ ոքի արդյունքինը՝ 4.10 գործակցով։


Կիսաեզրափակիչ դուրս գալու հավանականությունը «Ինտերի» համար գնահատվում է 1.30, «Ռոմայի» համար՝ 3.40 գործակցով։

«Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։