Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Ռուսաստանը նվաճեց երրորդ ոսկե մեդալը եւ գերազանցեց նախորդ ձմեռային Խաղերում ցույց տված ցուցանիշը ոսկե մեդալների քանակով։


Հարավայի Կորեայի Փհենչհանում Ռուսաստանը նվաճել էր 2 ոսկե մեդալ՝ հաղթելով կանանց մենասահքում (Ալինա Զագիտովա) եւ հոկեյում։

Փետրվարի 12-ին դահուկավազքի կանանց Ռուսաստանի հավաքականը (Յուլյա Ստուպակ, Նատալյա Նեպրյաեւա, Տատյանա Սորինա, Վերոնիկա Ստեպանովա) նվաճեց չեմպիոնի տիտղոսը 4 անգամ 5 կմ փոխանցավազքում։

Ընդհանուր մեդալային հաշվարկը շարունակում է գլխավորել Գերմանիան՝ 7 ոսկե, 5 արծաթե մեդալ։