Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թվիթերյան գրառումով մեկնաբանել է 4։2 հաշվով հաղթանակը «Լիդս Յունայթեդի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում։

«Շատ կարեւոր հաղթանակ էր Չեմպիոնների լիգայի վրա կենտրոնանալուց եւ Մադրիդ մեկնելուց առաջ»,- գրել է Ռոնալդուն։


Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 23-ին կհյուրընկալվի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։