Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Բեռլինում անցկացված ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում եզրափակիչ հասնելու շնորհիվ Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) բարձրացել է չորրորդ տեղ, իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) նահանջել է 5-րդ տեղ։

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, եռյակում են նաեւ Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան եւ չինացի Դին Լիրենը։