94 տարեկանում մահացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Օ’Ֆարելը, հաղորդում է BBC-ն։ Իռլանդացի մասնագետը մանչեսթերյան ակումբը գլխավորել է 1971թ․ հուլիսից մինչեւ 1972թ․ դեկտեմբեր։

Դրանից առաջ Ֆրենկ Օ’Ֆարելը գլխավորել է «Լեսթեր Սիթին» (1968-1971), որի հետ 1969-ին հասել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ եւ 0։1 հաշվով պարտվել «Մանչեսթեր Սիթիին»։


Ֆրենկ Օ’Ֆարելը եղել է նաեւ Ուելսի «Կարդիֆ Սիթիի» (1973-1974) եւ Իրանի հավաքականի (1974-1976) գլխավոր մարզիչը։