Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի ամենաեկամտաբեր ակումբն է անցած մրցաշրջանի արդյունքում։ Եկամուտը կազմել է 644,9 միլիոն եվրո։

Deloitte-ը ներկայացրել է ամենամյա զեկույցը։ 600 միլիոն եվրոյի սահմանագիծը գերազանցել են նաեւ Մադրիդի «Ռեալն» ու Գերմանիայի չեմպիոն «Բավարիան»։


Արքայական ակումբի եկամուտը 2020-2021 թվականների մրցաշրջանում կազմել է 640,7 միլիոն եվրո, մյունխենյան ակումբինը՝ 611,4 միլիոն եվրո։

Տասնյակում են նաեւ կատալոնական «Բարսելոնան» (582,1), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (558), ֆրանսիական ՊՍԺ (556,2), անգլիական «Լիվերպուլը» (550,4), Լոնդոնի «Չելսին» (493,1), Թուրինի «Յուվենտուսը» (433,5), Լոնդոնի «Տոտենհեմը» (406,2)։