Բրազիլիայի հավաքականն անպարտելի շարքը աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում հասցրեց 17 հանդիպման (14 հաղթանակ, 3 ոչ ոքի)։ Վերջին տուրում Տիտեի գլխավորած թիմը 4։0 հաշվով հաղթեց Բոլիվիայի թիմին եւ 45 միավորով գրավեց առաջին տեղը։

Էկվադորի եւ Արգենտինայի հավաքակնները խաղացին ոչ ոքի՝ 1։1։ Արգենտինան 39 միավորով երկրորդն է։ Էկվադորի հավաքականը վաստակեց 26 միավոր եւ գրավեց չորրորդ տեղը։


Երրորդ տեղում Ուրուգվայն է (28 միավոր), որը 2։0 հաշվով առավելության հասավ չիլիացիների նկատմամբ։

Պերուի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Պարագվայի թիմին եւ 24 միավորով գրավեց 5-րդ տեղը՝ նվաճելով անցումային հանդիպման իրավունք ասիական գոտու ԱՄԷ - Ավստրալիա զույգի հաղթողի հետ։

Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայն ու Էկվադորը նվաճեցին եզրափակիչ մրցաշարի ուղեգրերը։

ԱԱ-2022․ Հարավային Ամերիկա, ընտրական փուլ, 18-րդ տուր

Բոլիվիա - Բրազիլիա՝ 0։4 (տեսանյութ)

Լուկաս Պակետա, 24, Ռիշարլիսոն, 45, 90+1, Բրունու Գիմարաեշ, 66

Էկվադոր - Արգենտինա՝ 1։1 (տեսանյութ)

Էներ Վալենսիա, 90+3 - Խուլիան Ալվարես, 24

Չիրացրած 11մ՝ Էներ Վալենսիա, 90+3

Չիլի - Ուրուգվայ՝ 0։2 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 79, Ֆեդերիկո Վալվերդե, 90

Պերու - Պարագվայ՝ 2։0 (տեսանյութ)

Ջանլուկա Լապադուլա, 5, Յոսիմար Յոտուն, 42

Վենեսուելա - Կոլումբիա՝ 0։1

Խամես Ռոդրիգես, 45+4, 11մ