Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, թեեւ ընտրական մրցաշարի վերջին տուրում 0։2 հաշվով պարտվեցին Կոստա Ռիկային։

Երկու թիմերն էլ վաստակեցին 25 միավոր, սակայն ամերիկացիները գոլերի տարբերությամբ գրավեցին երրորդ տեղը հյուսիսամերիկյան գոտու ընտրական մրցաշարում։


Կոստա Ռիկան հունիսին անցումային հանդիպում կանցկացնի Նոր Զելանդիայի հավաքականի հետ։

Երկրորդ տեղը գրավեց եւ եզրափակիչ ուղեգիրը նվաճեց նաեւ Մեքսիկան, որը վերջին տուրում 2։0 հաշվով առավելության հասավ Սալվադորի նկատմամբ։