Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ճկույթի կոտրվածքի պատճառով բաց կթողնի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի 9-ին, հաղորդում է championat.com-ը։

21-ամյա ֆուտբոլիստը կոտրվածքը ստացել էր անցած տուրի խաղում, «Կրասնոդարը» 0։1 հաշվով պարտվել էր «Դինամոյին»։


«Կրասնոդարը» 22 խաղում վաստակել է 36 միավոր եւ 6-րդն է։

Սպերցյանը «Կրասնոդարի» հետ այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։