Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անգլիական «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում հյուրընկալեց իսպանական «Վիլյառեալին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով երկրորդ խաղակեսում 2 րոպեի ընթացքում խփած գոլերի շնորհիվ։

53-րդ րոպեին անգլիացի Ջորդան Հենդերսոնի հզոր հարվածից հետո գնդակն անդրադարձից հայտնվեց «Վիլյառեալի» դարպասում։ Գրանցվեց ինքնագոլ հյուրերի էկվադորցի պաշտպան Պերվիս Էստուպինիանի անվան դիմաց։


2 րոպե անց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո տուգանային հրապարակ մտավ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն եւ կրկնապատկեց լիվերպուլյան թիմի առավելությունը։


Պատասխան հանդիպումն Իսպանիայում տեղի կունենա մայիսի 3-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 2։0 (տեսանյութ)

Պերվիս Էստուպինիան, 53, ինքնագոլ, Սադիո Մանե, 55