Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան այսօր՝ ապրիլի 28-ին, հեռացել է կյանքից՝ 54 տարեկան հասակում, գրում են միջազգային լրատվամիջոցները:

Ռայոլան, որը ներկայացնում էր նաև Հենրիխ Մխիթարյանի շահերը, դեռ հունվարին՝ ծանր վիճակում տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:

Ռայոլան թոքերի խնդիրներ ուներ ու ավելի վաղ նաև վիրահատվել էր։