Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հաղթանակը Չեմպիոնների լիգայում։

«ՊՍԺ-ի համար, ինձ համար, մեր թիմի խաղացողների եւ մարզիչների համար շատ ծանր էր «Ռեալից» կրած պարտությունը, բայց դա մեզ ստիպեց տեսնել, որ լավագույն թիմը ոչ միշտ է հաղթում Չեմպիոնների լիգայում։


Ամենայն հարգանքով «Ռեալի» նկատմամբ, բայց նրանք լավագույնը չէին Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում։ Այդուամենայնիվ, «Ռեալը» հաղթեց բոլորին»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

Փարիզում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» միայն մեկ հարված էր կատարել «Լիվերպուլի» դարպասին։ Գոլի հեղինակ էր դարձել բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը՝ նվազագույն հաշվով հաղթանակ բերելով իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։