Ազգերի լիգայի A լիգայի առաջին խմբի առաջին տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն ընդունեց դանիացիներին եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Ֆրանսիացիները հաշիվը բացեցին «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ։ Դանիացիներից դուբլի հեղինակ դարձավ թուրքական «Տրաբզոնսպորի» հարձակվող Անդրեաս Կորնելիուսը։

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տպավորիչ նորամուտ ունեցավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացած Ռալֆ Ռանգնիկը։ Ավստրիացիները A լիգայի առաջին խմբի առաջին տուրում 3։0 հաշվով պարտության մատնեցին աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին եւ խմբի առաջատարն են։


Չորրորդ խմբում Նիդեռլանդների հավաքականը հյուրընկալվեց բելգիացիներին եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Չորրորդ խմբում 3 միավոր ունի նաեւ Լեհաստանի թիմը, որը նախորդ օրը 2։1 հաշվով պարտության էր մատնել ուելսցիներին։

Ազգերի լիգա․ A լիգա, առաջին խումբ, առաջին տուր

Ֆրանսիա - Դանիա՝ 1։2 

Քարիմ Բենզեմա, 51 - Անդրեաս Կորնելիուս, 68, 89

Խորվաթիա - Ավստրիա՝ 0։3

Մարկո Առնաուտովիչ, 41, Միխայել Գրեգորիչ, 54, Մարսել Զաբիտցեր, 57

A լիգա, չորրորդ խումբ, առաջին տուր

Բելգիա - Նիդեռլանդներ՝ 1։4 

Միշի Բատշուայի, 90+3 - Սթիվեն Բերգվեյն, 40, Մեմֆիս Դեպայ, 51, 65, Դենզել Դյումֆրիս, 61