Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին կսկսի պայքարը Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում՝ առաջին անգամ հանդես գալով B լիգայում։ Առաջին խմբի մեկնարկային խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կընդունի Իռլանդիայի հավաքականին։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին։ Իռլանդիայի հաղթանակի գործակիցը 1․85 է։ Հայաստանի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․50, ոչ ոքի արդյունքինը՝ 3․40 գործակցով։


Հայաստան - Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 17։00-ին։

Հայաստանի եւ Իռլանդիայի հավաքականները նախկինում հանդիպել են երկու անգամ՝ 2012թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։ 2010թ․ սեպտեմբերին Հայաստանի թիմը Երեւանում պարտվել է 0։1 հաշվով, իսկ 2011թ․ հոկտեմբերին Իռլանդիայում՝ 1։2 հաշվով։