Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում՝ B լիգայի առաջին խմբի առաջին տուրի խաղում 1։0 հաշվով առավելության հասնելով իռլանդացիների նկատմամբ։

Հայաստանի հավաքականի թվիթերյան էջը լուսանկար է հրապարակել թիմի հանդերձարանից։


B լիգայի առաջին խմբում ընդգրկված են նաեւ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել Ազգերի լիգայում։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կհյուրընկալվի շոտլանդացիներին։